Կառավարությունը կքննարկի Գրիգոր Զաքյանին ձմեռային զորակոչից տարկետում տալու հարցը

19:49, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրամադրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում:

Գրիգոր Զաքյանն ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում: Ըստ հիմնավորման, Գրիգոր Զաքյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստներ Հ. Դիվանյանը, Ն. Մեհրաբյանը և Ռ. Խառատյանը, Artistic Motion School of Arts գործադիր տնօրեն Նատալյա Դավիսոնը, Encinitas Ballet գեղարվեստական ղեկավար Սայաթ Ասատրյանը, Golden Gates փոխանակման ծրագրի համակարգող Վիտալի Բեզրոդնովը:

Նվաճումներն են`

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գրիգոր Զաքյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:


© 2009 ARMENPRESS.am