Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

19:30, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Բիչախչյանը:


© 2009 ARMENPRESS.am