Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնել Է Իրանից. IRIB

16:20, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը, ինչպես ենթադրվում Է, մեկնել Է Իրանից՝ կանոններին համապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB իրանական հեռուստառադիոկորպորացիան:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել Էր, որ Մաքերը լքել Է Թեհրանը: «Ասում են, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը մեկնել Է Իրանից նախնական ծանուցումից հետո եւ կանոններին համապատասխան»,- նշվում Է հեռուստառադիոկորպորացիայի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի կառավարությունը քննարկում Է միջազգային օրենքներին համապատասխան Մաքերի վտարման հնարավորությունը՝ Թեհրանում բողոքներին նրա մասնակցությունից հետո:

Tasnim իրանական գործակալությունն ավելի վաղ հայտնել Էր, որ Մաքերին որոշ ժամանակով ձերբակալել են, բայց ավելի ուշ դիվանագետին ազատ են արձակել:

Իրանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ դեսպանն իբր ներկա Է գտնվել Թեհրանի շաբաթօրյա բողոքներին եւ «զբաղվել Է կազմակերպմամբ, սադրանքով, ինչպես նաեւ ղեկավարել Է առանձին արմատական գործողություններ»: Խոսքը վերաբերում Է Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի մոտ հարյուրավոր ուսանողների ակցիային, որոնք շաբաթ օրը հավաքվել Էին հարգելու ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am