Հայ հրաձիգը բրոնզե մեդալ է նվաճել Միացյալ Էմիրություններում  

13:59, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը հաջող է հանդես եկել Միացյալ Էմիրության միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող ատրճանակ ձևի մարզուհին Քուվեյթի 9-րդ Գրան պրիի կիսաեզրափակիչում խոցելով 565 միավոր՝ 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ բարելավելով դիրքերը՝ գրավել է 3-րդ հորիզոնականը:

Այս մարզաձևում մասնակցում էին 12 երկրի ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am