ԱՄՆ-ը պետք Է հարկադրի Իրանին վերադառնալ միջուկային գործարքի կատարմանը. Բայդեն

10:05, 15 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պետք Է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ): Այդ մասին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդների՝ հունվարի 14-ին այս տարի առաջին համազգային հեռուստաբանավեճերի ընթացքում հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Դե Մոյնում (Այովայի նահանգ) Դրեյքի համալսարանից հեռարձակումը վարել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի ապագա նախագահը պարտավոր կլինի ձգտել ապահովելու դաշնակիցների աջակցությունը, վերականգնելու մեր դաշինքները եւ Իրանին հարկադրել վերադառնալու համաձայնագրի կատարմանը»,- հայտարարել Է նա:
Բայդենի խոսքով՝ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության հետեւանքով ԱՄՆ-ը «կորցրել Է դիրքերը» Մերձավոր Արեւելքում եւ «զրկվել դաշնակիցների աջակցությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 9.44

© 2009 ARMENPRESS.am