«Ալաշկերտ»-ը ընկերական խաղ անցկացնի ռուսական թիմի հետ

17:39, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»  ֆուտբոլային ակումբի ուսումնամարզական հավաքի ընթացքում կմրցի ռուսական թիմերից մեկի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը: Հունվարի 28-ին ստուգողական խաղում «Ալաշկերտ»-ը կհանդիպի «Ուրարտուին»: Խաղը կկայանա մրցակցի մարզահամալիրում և կմեկնարկի 16:00-ին:

 Փետրվարի 1-ին հայկական թիմը կմրցի ռուսական «Արմավիրի» հետ, որը հավաք կանցկացնի Երևանում:

Փետրվարի 6-ից «Ալաշկերտը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:


© 2009 ARMENPRESS.am