Իրանի երկինքն անվտանգ Է բոլոր թռիչքների համար. զինված ուժերի գլխավոր հրամանատար

16:57, 14 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ Է բոլոր թռիչքների համար, քան երբեւԷ: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA լրատվական գործակալությունը, հունվարի 14-ին Թեհրանում հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմա Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանական երկինքն այսօր ավելի անվտանգ Է բոլոր թռիչքների համար, քան երբեւԷ»,-ընդգծել Է նա: Մուսավին նաեւ ասել Է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մատնանշել Է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) եւ մյուս ստորաբաժանումների միջեւ կոորդինացման կարեւորությունը երկրի հակաօդային համակարգի ճշգրիտ աշխատանքն ապահովելու համար»:
Զինված ուժերի գլխավոր հրամանատարը վստահ Է, որ «մարդկային սխալը, որն անցյալ շաբաթ հանգեցրեց ուկրաինական ինքնաթիռի կործանման, կասկածի տակ չի դնի ԻՀՊԿ-ի ակնառու ձեռքբերումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am