ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին

14:55, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի ստեղծման հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բարեկամական խմբի ստեղծման առաջարկը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում:

Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու հարցը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում ընդունվեց միաձայն:


© 2009 ARMENPRESS.am