Ռուսաստանյան ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում  

14:23, 13 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը» նախապատրաստական փուլերից  մեկը  կանցկացնի «Ուրարտու» մարզահամալիրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը Երևանում ուսումնամարզական հավաք կանցկացնի հունվարի 19-ից մինչև փետրվարի 2-ը: Այդ ընթացքում ռուսաստանյան ակումբը ստուգողական երեք հանդիպում կանցկացնի։ Հունվարի 24-ին «Արմավիրը» կխաղա «Ուրարտուի», հունվարի 28-ին՝ «Վանի», փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտի» հետ։


© 2009 ARMENPRESS.am