Հովիկ Հայրապետյանը Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է  

13:16, 13 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Շրջանային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Կայացած տուրերից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը: 4 շախմատիստ Հայրապետյանից ետ են մնում կեսական միավորով:

Շվեյցարական մրցաշարին մասնակցում են 533 շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից:

Մրցաշարը կընթանա մի քանի տարիքային խմբերով: Շրջանային մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ:


© 2009 ARMENPRESS.am