Ծանրորդները կմասնակցեն Իրանում կայանալիք վարկանիշային մրցաշարին  

12:56, 13 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կմասնակցեն Իրանի վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Փետրվարի 1-5-ը Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն Իրանում կայանալիք վարկանիշային մրցաշարի: Այժմ հավաքականը մարզչական շտաբի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Ընտրանին այս տարի Օլիմպիական խաղերից առաջ կմասնակցի նաև Եվրոպայի վարկանիշային առաջնությանը Մոսկվայում:


© 2009 ARMENPRESS.am