Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 40 չվերթ

12:54, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային պայմանների հետևանքով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում չեղարկվել է հինգ և հետաձգվել 36 չվերթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 11-ին Մոսկվայում շարունակվելու է ամպամած եղանակը: Հնարավոր են նաև տեղումներ ձյան տեսքով:


© 2009 ARMENPRESS.am