Բրիտանական ընկերությունը յոթ էկրանով նոութբուք է ստեղծել

19:10, 10 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ Էկրան: Aurora 7 սարքն ստեղծվել Է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Somag News-ը:

Դյուրակիր համակարգիչն ստացել Է մեծածավալ կորպուս եւ հիմնական Էկրան, որին ամրացված Է եւս հինգ դիսփլեյ: Յոթերորդ լրացուցիչ Էկրանը ներսարված Է դեւայսի ստեղնաշարի ներքո: Չորս Էկրաններն ունեն 17,3 դյույմ անկյունագիծ եւ 4K լուծաչափ, մնացած երեքը՝ յոթ դյույմ անկյունագիծ եւ Full HD լուծաչափ: Սարքի մանրամասն տեխնիկական բնութագրերը եւ արժեքը չեն բացահայտվում:

Expanscape-ը պատմել Է, որ նորույթը կթողարկվի Intel i7 չորսմիջուկանի պրոցեսորով, NVMe կարծրամարմին կուտակիչով եւ 64 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սարքի մշակողները հայտարարել են, որ գաջեթը գտնվում Է արտադրման փուլում, առաջիկայում ընկերությունը խոստացել Է պատրաստի մոդելը թողարկել վաճառքի համար:


© 2009 ARMENPRESS.am