Կանադական պատվիրակությունն ուղեւորվել Է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737-ի վթարը

15:16, 10 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել Է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կանադայի 10 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել Է Իրան՝ հետաքննելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետեւանքով այդ երկրի քաղաքացիների զոհվելու հանգամանքները»,-Մուսավիի խոսքը մեջբերում Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նա հավելել Է, որ այդ որոշումն «ընդունվել Է Իրանի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am