Մեկնարկում են Հայաստանի շախմատի առաջնությունները  

12:18, 10 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարը հզոր կազմ է հավաքել: Մրցաշարի 11 մասնակիցներից 10-ը գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է: 
Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են 2 կանանց գրոսմայստեր, 2 կանանց միջազգային վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Մեկ տարվա դադարից հետո չեմպիոնի կոչման համար կպայքարի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Մարիա Կուրսովան, ով մրցաշարում 2-րդ գործակիցն ունեցող շախմատիստուհին է: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Սիրանուշ Ղուկասյանը: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը գործակցով 4-րդն է:


© 2009 ARMENPRESS.am