Իրանն ԱՄՆ-ին հրավիրել Է մասնակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը

09:50, 10 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) ծանուցում Է ստացել Իրանից՝ մասնակցելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությանը: Այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Բացի այդ, հրավեր Է ուղարկվել կանադական կողմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
NTSB-ում նշել են, որ հետաքննության գործում հիմնական դերը խաղում Է իրանական կողմը, ինչի առնչությամբ գերատեսչությունում հրաժարվել են շահարկել պատահարի պատճառների շուրջ եւ բոլոր հարցերը վերահասցեագրել են Թեհրանին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել են ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Ըստ որում Թեհրանում Կանադային եւ մյուս երկրներին կոչ են արել հաղորդակից դարձնելու ուկրաինական հանրանավի անկման հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am