Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված

16:30, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- գրել է վարչապետը: 

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ: 


© 2009 ARMENPRESS.am