Իրանական «Ղոդս»-ի նոր հրամանատարը հայտարարել Է, որ շարունակելու Է Սոլեյմանիի ուղեգիծը

15:42, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Կաանին հայտարարել Է, որ շարունակելու Է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղեգիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB հեռուստաալիքը:

«Մենք ամբողջ հզորությամբ կշարունակենք շարժվել այդ լուսավոր ուղիով»,-հայտարարել Է Կաանին՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ իրեն ընտրել են «Ղոդս»-ի նոր հրամանատար: «Տա Աստված, որ այդ գրոհն ամրապնդի իրաքյան խորհրդարանի հանգուցային որոշումն ու տարածաշրջանի ժողովուրդների կամքը եւ օգնի ԱՄՆ-ին ու գլոբալ գոռոզամտությունը վտարելու տարածաշրջանից»,-հայտարարել Է Կաանին:

Ինչպես հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված Է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am