Սարգիս Հայոցյանը նշանակվել է գիտության կոմիտեի նախագահ

13:03, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am