Սիրիայում Թուրքիայի զինուժերի չորս սպա Է զոհվել պայթյունի հետեւանքով

12:42, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական բանակի կրտսեր սպայական կոչումներով չորս զինծառայող Է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում զետեղելով զոհվածների լուսանկարները:

Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Սիրիայի հյուսիսում: Զինվորականներն զբաղված Էին ավտոճանապարհի պարեկմամբ, երբ նրանց կողքին ականապատված ավտոմոբիլ Է պայթեցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am