Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

23:30, 8 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Հայ կիսապաշտպանը ձախ ազդրի վնասվածք է ստացել «գայլերի» նախորդ խաղում, որտեղ թիմը մրցում էր «Տորինո»-ի հետ: Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա հանգստյան օրերին «Յուվենտուս»-ի հետ կայանալիք հանդիպումը:

«Ռոմա»-ն վաստակել է 35 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

 


© 2009 ARMENPRESS.am