Իրաքի իշխանությունները նախազգուշացրել Էին ԱՄՆ-ին, թե Իրանը որ բազաներին Է հարվածելու. CNN

17:53, 8 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել Էին, թե Իրանը որ ռազմաբազաներին Է հրթիռային հարվածներ հասցնելու: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Իրաքը նախօրոք նախազգուշացրել Էր ամերիկյան կողմին, թե որ բազաներն են գրոհի ենթարկվելու: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել Է, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում Էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:

Հեռուստաալիքի աղբյուրի տղեկությունների համաձայն, իրանական կողմն իրաքցիներին նաեւ հայտնել Էր, թե որ բազաներին չպետք Է մոտենալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am