Կիեւը Իրանում ավիաաղետի հաղորդագրությունից հանել Է ահաբեկչության բացառմանը վերաբերող բառերը

15:34, 8 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Ուկրաինայի դեսպանությունն ուղղում Է կատարել Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդագրության մեջ՝ դրանից հեռացնելով ահաբեկչության վարկածի բացառման վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը: «Ավիաաղետի պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը պարզվում Է հանձնաժողովի կողմից: Նախքան հանձնաժողովի որոշումը, վթարի պատճառների վերաբերյալ բոլոր հայտարարությունները պաշտոնական բնույթ չեն կրում»,-ասված Է կառավարության կայքում շտկված հաղորդագրության մեջ: Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել Էր Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել Էին դեսպանությունում, ավիաաղետի պատճառ կարող Էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները: «Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել Է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով:

Այժմ ահաբեկչության վարկածը բացառված Է»,- ասված Էր հաղորդագրության մեջ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց: «Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել Է նա իր Telegram-ալիքում: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am