Արոնյանը միաժամանակյա սեանս է անցկացրել երեխաների հետ Հարավաֆրիկյան Հանրապետությունում

20:26, 7 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր Թվիթերում գրել է շախմատիստը: Հայ գրոսմայստերը մայրաքաղաք Յոհանեսբուրգում երեխաների հետ 107 խաղատախտակների վրա միաժամանակյա խաղային սեանս է անցկացրել:

Արոնյանը կրել է հատուկ շապիկ, ի հիշատակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի:

 


© 2009 ARMENPRESS.am