2020 թվականին Վրաստանը գազի 92,7 տոկոսը կստանա Ադրբեջանից եւ 6,6 տոկոսը՝ Ռուսաստանից

11:51, 27 Դեկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան հաստատել Է 2020 թվականի գազի հաշվեկշիռը: Փաստաթղթի համաձայն, Վրաստան գազի մատակարարումների կանխատեսվող ծավալը կկազմի 2,57 մլրդ խորանարդ մետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
2,39 մլրդ խորանարդ մետրը կամ գազի պահանջվող ծավալի 92,7 տոկոսը Վրաստանը կստանա Ադրբեջանից, այդ թվում՝ 1,51 մլրդ խորանարդ մետրը՝ SOCAR-ից եւ 873,8 մլրդ խորանարդ մետրը՝ Շահ-Դենիզ հանքավայրից:
Կանխատեսումների համաձայն, Ռուսաստանից մատակարարումները կկազմեն 169,9 մլն խորանարդ մետր գազ (6,6 տոկոս) այն դեպքում, երբ տեղական արդյունահանման կանխատեսվող ծավալը կկազմի 17,9 մլն խորանարդ մետր (0,7 տոկոս):
Ընթացիկ 2019 թվականի գազի հաշվեկշռի համեմատությամբ Վրաստանում 2020 թվականին կանխատեսվում Է գազի մատակարարումների եւ սպառման կրճատում:

© 2009 ARMENPRESS.am