Առնվազն 14 մարդ Է զոհվել Ալմաթիում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով

09:47, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 14 մարդ Է զոհվել Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tengrinews.kz со-ն՝ վկայակոչելով Ալմաթիի ակիմատի մամուլի ծառայությունը: Հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մեծահասակ եւ ութ երեխա: Աղետի վայրում առայժ գտել են 14 զոհվածի:

Ավիաաղետի վայրում փրկարար աշխատանքները շարունակվում են: Bek Air ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռն ընկել Է Ալմաթիի օդանավակայանից վերթիռից հետո: Օդանավում եղել Է 95 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ընկնելիս ինքնաթիռը ճեղքել-անցել Է բետոնե արգելապատնեշը եւ բախվել երկհարկանի շենքի: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված Է Bek Air ավիաընկերության աշխատանքը: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ խոստացել Է խստորեն պատժել ավիաաղետի մեղավորներին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն Է հայտնել նաեւ Ղազախստանի առաջին անախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել Է «Ինտերֆֆաքս»-ը:-


© 2009 ARMENPRESS.am