Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ

17:55, 26 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում հեռահար սպառազինության գնման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով Ս-400-ների գնման հնարավորության մասին հարցին՝ գեներալը նշեց, որ առայժմ այդ հարցը չի դիտարկվում։

«Հեռահար սպառազինության այլ տեսակների գնմանն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնվել են, բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ Նախատեսում ենք, որ 2022-23 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- նշեց Դավթյանը։

 


© 2009 ARMENPRESS.am