Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել Է ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը

Մահացել Է ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը վախճանվել Է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգի Նաշուա քաղաքում: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հայտնել Է The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մահվանից առաջ Լինդսեյը պայքարում Էր թոքերի քաղցկեղի դեմ: Նա 67 տարեկան Էր: Նշվում Է, որ գրողը մահացել Է հոկտեմբերի վերջին, սակայն նրա ընտանիքն այդ մասին պատմել Է միայն այժմ:

Ջոաննա Լինդսեյը հայտնի Է որպես պատմական սիրավեպերի հեղինակ: Նրա գրչին են պատկանում վիկինգների մասին «Ասք Հաարդրադ գերդաստանի մասին» մատենաշարը, Միջնադարի մասին երկերգությունը, «Լու Սան Թեր» ֆանտաստիկ եռերգությունը եւ բազմաթիվ այլ գրքեր: Նա 60 միլիոն օրինակից ավելի գրքեր Է վաճառել ամբողջ աշխարհում, նրա բոլոր գրքերը եղել են ըստ New York Times-ի վարկածի բեսթսելլերների թոփում, շատերն՝ առաջին տեղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]