Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործարկվել Է Սամուր գետի կամուրջը ադրբեջանա-ռուսական սահմանին

Գործարկվել Է Սամուր գետի կամուրջը ադրբեջանա-ռուսական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շահագործման Է հանձնվել Սամուր գետի վրայով ձգվող ավտոմոբիլային կամուրջն ադրբեջանա-ռուսական սահմանին: Երթեւեկության բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշինը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամուրջը կառուցվել Է «Յարագ - Կազմալյար» անցակետերի շրջանում: Ավելի վաղ Օրեշկինն ասել Է, որ Սամուր գետի կամուրջը «Հյուսիս – Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի կարեւոր մասն Է: Սամուր գետի վրա կամրջի կառուցման նախագիծն իրականացվել Է 2013 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում: Նոր կամուրջը կփոխարինի գոյություն ունեցող կամրջին, որը կառուցվել Է 1957 թվականին: Դրա երկարությունը 325,3 մետր Է, լայնությունը՝ 17,5 մետր: Նախագծի արժեքը 36,5 միլիոն մանաթ (շուրջ 21,5 միլիոն դոլար) Է: Ռուսաստանը եւ Ադրբեջանը շինարարությունը ֆինանսավորել են հավասար չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]