Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Բրիտանիայում փոստատարը հոգնածությունից մահացել Է՝ բաժանելով Ծննդյան տոների նամակները

Բրիտանիայում փոստատարը հոգնածությունից մահացել Է՝ բաժանելով Ծննդյան տոների նամակները

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի հարավ - արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել Է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Star-ը:

Նշվում Է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ Էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրեժեշտ Է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել Է մինչեւ 240: Այդ ռեժիմով տղամարդն ստիպված Է եղել աշխատել մի քանի շաբաթ:

Այդ օրն Էլ փոստատրը գրասենյակ Էր վերադարձել տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ Էլ չանցած նա սրտի նոպա Է ունեցել եւ մահացել:

«Դա նրա խնդրն Էր: Նա մի մարդ Էր, որը երբեք չԷր հրաժարվում նորմայից ավելի աշխատանքներից»,- հիշում են Քրաշին ֆիրմայի աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ