Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն Ինջիռլիքի ավիաբազայում մինչեւ 2024 թվականի վերջը ժամկետով աշխատանքների պարտավորագիր Է կնքել

ԱՄՆ-ն Ինջիռլիքի ավիաբազայում մինչեւ 2024 թվականի վերջը ժամկետով աշխատանքների պարտավորագիր Է կնքել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի մի շարք ընկերությունների հետ կնքել Է մինչեւ 2024 թվականի վերջն Ինջիռլիքի ավիաբազայում (Ադանայի նահանգ, Թուրքիա) 95 միլիոն դոլար ընդհանուր գումարի շինարարական աշխատանքների կատարման պարտավորագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Թուրքիայի ութ շինարարական ընկերությունների տրվել Է Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ռազմական ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի կառուցման նախագծային եւ շինարարական աշխատանքների կատարման՝ 95 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պարտավորագիր: Աշխատանքները կավարտվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ինջիռլիքի ավիաբազայում ներկայում ծավալված Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 39-րդ ավիացիոն թեւը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Է, որ իր երկիրը կարող Է Ինջիռլիքի ավիաբազան փակել ԱՄՆ-ի համար, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]