Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանական բանակի սպայակազմի անհագուրդ ախորժակը դժվար է հագեցնել

Ադրբեջանական բանակի սպայակազմի անհագուրդ ախորժակը դժվար է հագեցնել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2019 թվականի հունիսի 18-ի կարգադրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների) ամսական դրամական ապահովման չափը ավելացել է պաշտոնի միջին դրույքաչափի 40 տոկոսով: Սակայն տվյալ դրամական բարձրացումն էլ չի բավարարում կաշառակերությանը սովոր Ադրբեջանի «փառապանծ» բանակի սպայակազմին: Մասնավորապես, շարունակվում են բարձրաստիճան սպայակազմի կողմից սպաներին և «արտոնյալ» զինվորներին կաշառքի դիմաց արձակուրդների տրամադրման դեպքերը: Վերջին ժամանակներս Ադրբեջանի հասարակության շրջանում համացանցի սոցիալական կայքերում և քննարկումների մեկնաբանություններում լայն քննարկման առարկա են դարձել տվյալ արատավոր երևույթների թեմաները: Մասնավորապես՝ համաձայն սոցիալական ցանցերի գրառումների, Ադրբեջանի Նավթալանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում տիրում է բացարձակ բարձիթողի վիճակ, որն ուղղորդվում և հովանավորվում է հրամկազմի կողմից: Տվյալ զորամասում 150-200 մանաթի (90-120 ԱՄՆ դոլար) դիմաց տրվում են 5-10 օր տևողությամբ արձակուրդներ, անգամ որոշակի գումարի դիմաց սպաներն, ենթասպաները և պայմանագրային զինծառայողները կարող են ծառայության չներկայանալ: Ակնհայտ է, որ տվյալ «բիզնեսն» Ադրբեջանի զինված ուժերում բավականին շահութաբեր է, վերջինիս կոռուպցիայի մակարդակը անգամներ ավել բարձր է քան մյուս գերատեսչություններում:

Թյուրըմբռնում է Ադրբեջանի հասարակության կողմից, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սպայակազմը գնահատում է կառավարության որոշումը զինծառայողների ամսական դրամական ապահովման չափը ավելացնելու վերաբերյալ, որ այդքանից հետո վերջիններս զինվորներից և նրանց ծնողներից չեն պահանջի կաշառք որոշակի «մատուցած ծառայությունների» համար: Հանցագործության այս տեսակը տիրում է Ադրբեջանի Հանրապետության բոլոր ուժային կառույցներում «Դու ինձ՝ իսկ ես քեզ» սկզբունքով:

Ադրբեջանի կառավարությունը աչքերը փակելով տվյալ արատավոր խնդրի շուրջ, հույս է տածում, որ այդպիսով կոռուպցիոն երևույթները ինքնին կվերանան: Եվ զարմանալի չէ, որ օրինակ 2019թ. տարեվերջի կատարած աշխատանքների ամփոփման ընթացքում, Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտարարեն, որ տարվա ընթացքում բանակում կաշառակերության հարցի շուրջ քաղաքացիներից ոչ մի բողոք չի արձանագրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]