Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բռնկվող Samsung Galaxy Note 7-ը ճանաչվել է տասնամյակի ամենամեծ ձախողումը

Բռնկվող Samsung Galaxy Note 7-ը ճանաչվել է տասնամյակի ամենամեծ ձախողումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Verge հրատարակությունը կազմել Է տասնամյակի գլխավոր հիասթափությունների վարկանիշը: Գաջեթների թվում, հրատարակության կարծիքով, ամենամեծ ձախողումը դարձել Է Samsung Galaxy Note 7 սմաթֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողները նշել են, որ 2016 թվականի ֆլագմանը շուկայում լավագույն սմարթֆոններից մեկն Էին համարում նախքան բռնկման դեպքերի վերաբերյալ նորությունների հայտնվելը: Ռելիզից հետո մեկ ամսից Էլ պակաս ժամանակ անց հայտնի դարձավ բռնկվող դեւայսի հետ կապված առնվազն 35 միջադեպի մասին: Արդյունքում հարկ եղավ, որ Samsung-ը հրապարակավ ընդունի կուտակիչի ճակատագրական թերությունը եւ հետ կանչի Galaxy Note 7-ի ամբողջ խմբաքանակը:

Բացի կորեական ընկերության սարքից, տասնյակում հայտնվել են Windows Phone հարթակը, վաճառքում ձախողված Google Glass ակնոցները, Amazon Fire հեռախոսը, 3D Էկրանով հեռուստացույցները, հաղորդագրությունների արագ փոխանակման համար Google Hangouts-ի ծրագրային ապահովումը եւ արդիական MacBook-երի խնդրահարույց ստեղնաշարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]