1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեյցարիայում միջատի նմանվող ռոբոտ են ստեղծել

Շվեյցարիայում միջատի նմանվող ռոբոտ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները(EPFL) եւ նրանց ֆրանսիացի գործընկերներն ստեղծել են գերթեթեւ, շատ ճկուն եւ ամուր մինի ռոբոտ, որն արտաքինից փոքրիկ բզեզ կամ թիթեռնիկ Է հիշեցնում: Ինչպես հայտնել են գյուտարարները, նման փոքրաչափ խելացի մեքենաների «պարսերը» կարող են հեռանկարում կիրառում գտնել դժվարամատչելի վայրերում նորոգման աշխատանքներ կատարելիս եւ միջատների գաղութների վարքն ուսումնասիրելիս: Իրենց հետազոտությունների մասին ռոբոտն ստեղծողները պատմել են Science Robotics հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոբոտը, որն ստացել Է"DEANsect" անվանումը, կարող Է տեղաշարժվել վայրկյանում 3 սանտիմետր արագությամբ: Այն ստեղծվել Է երկու տարբերակով: Առաջինը գործում Է գերբարակ եւ ճկուն հաղորդալարով ստացվող Էներգիայի հիման վրա: Ապարատը կարող Է ծալվել: Այն այնքան ամուր Է, որ ի վիճակի Է շարունակել շարժումը, նույնիսկ եթե այն կոշիկով տրորեք կամ խփեք ճանճսպանիչով: Երկրորդ տարբերակով ռոբոտը բացարձակ ինքնավար Է. մարտկոցը եւ մյուս Էլեկտրոնային բաղադրիչներն այն կրում Է մեջքին: Այդպիսի «բզեզը» կարող Է տարբերել լույսն ու մութը, ինչպես նաեւ տեղաշարժվել՝ հետեւելով մակերեւույթին նշված գծով, պահպանել շարժունակությունը տարբեր տիպի մակերեւույթների վրա:

«Մեր ռոբոտը կարող Է մեջքին տեղափոխել այն ամենն, ինչ պահանջվում Է դրա աշխատանքի համար, թեեւ այն կշռում Է սոսկ 0,2 գրամ»,- լրագրողներին հայտարարել Է EPFL-ի Ճկուն միկրոհամակարգերի լաբորատորիայի տնօրեն Հերբերտ Շեան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]