Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ և Գերագույն Ռադայի պատգամավորներ են մասնակցել Ուկրաինայի Հայերի միության ամփոփիչ համաժողովին

ՀՀ ԱԺ և Գերագույն Ռադայի պատգամավորներ են մասնակցել Ուկրաինայի Հայերի միության ամփոփիչ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում դեկտեմբերի 21-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության տարեվերջյան ամփոփիչ մասշտաբային համաժողովը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։ Ըստ աղբյուրի՝ համաժողովի շրջանակում մի շարք նախագծերի ներկայացման ժամանակ հատկապես առանձնացել է ապագա եզակի զբոսայգին՝ Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերը:

«Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի Վերին Ռադայի ու Հայաստանի պատգամավորները, մասնավորապես, Հայաստանի հետ Ուկրաինայի խորհրդարանի միջկառավարական կապերի հարցերով պատգամավորական խմբի անդամները Արտեմ Դմիրտրուկի գլխավորությամբ եւ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Համաժողովին մասնակցել են նաեւ մեդիափորձագետներ, մշակույթի, գիտության առաջատար գործիչներ եւ այլ հյուրեր Ուկրաինայից ու Հայաստանից:

Իրենց հաշվետվություններն էին նախապատրաստել Ուկրաինայի Հայերի միության հանձնաժողովները, տարածաշրջանային համայնքները եւ կազմակերպության ղեկավարությունը: Ներկայացվել էր Հայաստանում սքեյթի համար այգու կառուցման նախագիծը, որը նախաձեռնվել էր ճարտարապետ Արմեն Շատվորյանի կողմից: Երեւանի քաղաքապետարանի միջազգային կապերի բաժնի պետը նշել է այդպիսի սոցիալական համագործակցության հեռանկարները: Դավիթ Գեւորգյանը հանդիսավոր կերպով պարգեւատրել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին Հայատսանի մայրաքաղաքի քաղաքապետի անունից: Նիստի շրջանակում կայացել է ՈւՀՄ կրթաթոշակային ծրագրի մրցանակակիրների չորրորդ պարգեւատրման արարողությունը, որում ընտրվել էին ուսանողներ Ժաննա Հովհաննիսյանը, Թամարա Հովհաննիսյանն ու Սուսաննա Խաչիկյանը: Գործնական մասին հաջորդել էր գալա համերգը, որին մասնակցել են ուկրաինացի եւ հայ աստղերը: Կայացել է նաեւ պարգեւատրում հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրում ունենալու համար: Մրցանակի են արժանացել հայտնի փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ եւ գիտնականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]