Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են ՀՄՄ-ի տոնածառի լույսերը

Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են ՀՄՄ-ի տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ավանդության, այս տարի ևս Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են Հայ մարմնամարզական միության տոնածառի լույսերը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Արևելք»-ից։

Աղբյուրի համաձայն՝ այս առիթով ՀՄՄ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունը կազմակերպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Սիրիայի Հյուսիսային շրջանի մարմնի Վարիչ մարմինը,  ներկա են եղել Սիրիայի ջրային պաշարների նախարար և «Բաաս» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Հուսեյն Արնուսը, Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը,  Հայ ավետարանական համայնքի պետ Հարություն Սելիմյանը, Հալեպի քրիստոնեական համայնքների հովվապետեր , պետական և «Բաաս» կուսակցության ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]