Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հարցվածների 61.3%-ն ընտրությունների դեպքում պատրաստ է ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին

Հայաստանում հարցվածների 61.3%-ն ընտրությունների դեպքում պատրաստ է ձայնը 
տալ «Իմ քայլը» դաշինքին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` հայաստանցիների 61.3%-ը պատրաստ է ընտրությունների դեպքում իր ձայնը տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե վաղը լինեին Ազգային ժողովի ընտրություններ: 61.3 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 14.2%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` հարցվածների 3,9%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]