Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Gallup-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Դավիթ Տոնոյանի աշխատանքը

Gallup-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Դավիթ 
Տոնոյանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կատարած աշխատանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4 բալ: Ամենացածր բալը` 2.7 բալ, ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]