Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հարցվածներն ամենաշատը հավանություն են տալիս վարչապետի և նախագահի, ամենաքիչը`ընդդիմության աշխատանքին

Հարցվածներն ամենաշատը հավանություն են տալիս վարչապետի և նախագահի, 
ամենաքիչը`ընդդիմության աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն հայաստանցիներն ամենաշատը հավանություն են տալիս ՀՀ նախագահի և վարչապետի, ամենաքիչը` ընդդիմության գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցին. «Ինչպե՞ս եք գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը», ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել 83%-ը, վարչապետի գործունեությանը` 83.2%, Ազգային ժողովի գործունեությանը` 43.1%-ը, կառավարության գործունեությանը` 54.9%-ը, իսկ ընդդիմության գործունեությանը` 25.5%-ը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]