Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հաջորդ տարվանից Նորշենը կարող է ընդունել բոլոր ցանկացողներին՝ առանց թույլտվության

Հաջորդ տարվանից Նորշենը կարող է ընդունել բոլոր ցանկացողներին՝ առանց թույլտվության

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանամերձ Նորշեն  համայնքի մուտքի ռեժիմը փոխվելու է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հաջորդ տարվանից բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։

Այս մասին դեկտեմբերի 20-ին, մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Այսօր ես շատ կարևոր առաքելություն ունեմ՝ հայտարարել, որ հաջորդ տարվանից մարդիկ ազատ կարող են գնալ ու տեսնել Անին։ Կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն»,-նշեց մարզպետը։

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույլտվությունը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]