The Guardian-ի կինոքննադատները հայտարարել են տարվա լավագույն սերիալը
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Guardian պորտալի կինոքննադատները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցուցակը: Վարկանիշի առաջատարը դարձել Է HBO հեռուստաալիքի «Ժառանգները» կատակերգական դրաման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել Է 2018 թվականին, երկրորդը՝ 2019 թվականին: «Ժառանգները» պատմում Է մեդիամագնատների ազդեցիկ ամերիկյան ընտանիքի մասին: Շոուի գլխավոր դերակատարներն են՝ Նիկոլաս Բրաունը, Բրայան Քոքսը, Քիրան Քալքինը, Փիթեր Ֆրիդմանը եւ Հիամ Աբասը:
Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Անպետքություն» սերիալը, որի երկրորդ եթերաշրջանը նույնպես թողարկվել Է 2019 թվականին: Երրորդ հորիզոնականում «Չեռնոբիլ» պատմական դրաման Է: Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել «Տարիներ», «Առաքինություններ», «Անհավատալին», «Մատրյոշկայի կյանքերը» սերիալները, «Սա ժամանակ Է Ալան Փաթրիջի հետ» կատակերգական թոք-շոուն եւ «Աղետը», ինչպես նաեւ «Էյֆորիա» սերիալը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում