Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է դերասանուհի Կլոդին Օժեն, որը մարմնավորել Ջեյմս Բոնդի ընկերուհուն. Le Monde

Մահացել Է դերասանուհի Կլոդին Օժեն, որը մարմնավորել Ջեյմս Բոնդի ընկերուհուն. Le Monde

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորել Է «Գնդավոր կայծակ» ֆիլմում (1965 թ.): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Monde թերթը:

Նրա տեղեկությունների համաձայն, դերասանուհին մահացել Է դեկտեմբերի 18-ին Փարիզում՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Կլոդին Օժեն ծնվել Է 1941 թվականի ապրիլին: Կինոյով եւ թատրոնով նա սկսել Է հրապուրվել դեռ դպրոցում սովորելու ժամանակ: Ընդամենն իր կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել Է գրեթե ութ տասնյակ ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: 1958 թվականին Ռոմի Շնայդերի եւ Ալեն Դելոնի հետ միասին նա նկարահանվել Է Պիեռ-Գասպար Ուիի «Քրիստինա» կինոնկարում, երկու տարի անց՝ Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» ֆիլմում:

Օժեն համաշխարհային փառք Է ստացել՝ կատարելով Դոմինիկ Դերվալի դերը բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, որին մարմնավորել Է Շոն Քոներին:

1958 թվականին Օժեն Ֆրանսիան ներկայացրել Է «Միսս աշխարհ» մրցույթում: 1990 թվականին դերասանուհին մասնակցել Է «Ծովահրեշ 5» իտալական դետեկտիվ սերիալի նկարահանումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]