1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ տոն փոքրիկների համար. մեկնարկեց ցուցահանդես-վաճառք` նվիրված մանուկներին և պատանիներին

Մեծ տոն փոքրիկների համար. մեկնարկեց ցուցահանդես-վաճառք` նվիրված 
մանուկներին և պատանիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանուկներին և պատանիներին գրականությանը մոտեցնելու, ընթերցանությունը խթանելու նպատակով «Էդիթ պրինտ» հրատարակչությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համատեղ դեկտեմբերի 20-21-ին իրականացնում է ցուցահանդես-վաճառք` ներկայացնելով մանկապատանեկան հարուստ գրականություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախաձեռնության շրջանակում  կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, կինոդիտում և այլ միջոցառումներ:

«Արդեն երրորդ անգամ ենք գրադարանում կազմակերպում ցուցահանդես-վաճառքը, որը հագեցած է բազմաժանր ու բազմաբովանդակ միջոցառումներով: Կարծում ենք, որ մանուկների և պատանիների համար ստեղծված գրականությունը պետք է արժևորել, կարևորել: Մենք  մեկը մյուսից հետաքրքիր գրքեր ունենք, որոնք նախատեսված են փոքրիկների և պատանիների համար: Այս օրերին այցելուները կարող ենք գրքերը ձեռք բերել զեղչերով, գեղեցիկ փաթեթավորմամբ և նվերներով»,-նշեց «Էդիթ պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդես-տոնավաճառին կանցկացվի նաև «Հեքիաթի ժամ» միջոցառումը. մանուկները հեքիաթ կունկընդրեն, հնարավորություն կունենան դիտել դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց... » ստեղծագործության հիման վրա նկարահանված «Десять негритят» ռուսերեն ֆիլմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]