Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի աշխատանքային այցը Եգիպտոս

Կայացել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի աշխատանքային այցը Եգիպտոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճատև աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեկտեմբերի 16-18-ը մայրաքաղաք Կահիրեում հանդիպումներ է ունեցել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: 

Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում հարկային քաղաքականությունը և խոշոր ներդրողների համար գործող արտոնյալ պայմանները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Արցախի տնտեսության որոշ ոլորտներում ներդրումների իրականացման հեռանկարների շուրջ։

Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդա Սիդիք Մուհամադի հետ։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի իշխանությունների կողմից հայկական համայնքի նկատմամբ ավանդական բարեկամական վերաբերմունքը՝ նշելով երկրի զարգացման գործում հայերի ունեցած կարևոր ներդրումն ու դերակատարությունը։

Հանդիպմանը Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունում տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը, հատկապես առանձնացնելով զբոսաշրջության ոլորտը, անդրադարձ է կատարել Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հանրապետությունում իրականացվող տարաբնույթ նախաձեռնություններին, որոնք բավականին գոհացուցիչ արդյունքներ են ապահովում։  

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման շուրջ։  

Կահիրեում Մասիս Մայիլյանը նաև այցելել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և հանդիպումներ ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի և թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]