Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը

Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին  , որի ընթացքում կամփոփվեն ՈւՀՄ գործունեության 2019 թվականի արդյունքները եւ կսահմանվեն 2020-ի առաջնահերթությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, սովորաբար ամփոփիչ համաժողովին մասնակցում են շրջանային համայնքների բոլոր ղեկավարները, դիվանագետներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հոգեւորականության ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Այս տարի Ուկրաինայի հայերի միության համագումարին մասնակցելու համար Կիեւ կժամանեն Սփյուռքի գործերով Հայաստանի գլխավոր հանձնակատարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնի փորձագետներ եւ լրագրողներ։

Մեկնաբանելով միջոցառման լայն օրակարգը՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ համայնքը հնարավորությունների սահմաններում նպաստում է Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների ամրապնդմանը, եւ երկու երկրների խորհրդարանականների ներկայությունը համաժողովում ուղղված է մեր երկրների երկկողմ օրակարգի աշխուժացմանը։

Պարբերականի համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում աչքի է ընկնում ապագա այգու շնորհանդեսը։ Դա Ուկրաինայի հայերի միության նվերն է Հայաստանի մայրաքաղաքին։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ