Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները նոր վարչապետի նշանակումից հետո

Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները նոր վարչապետի նշանակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի նշանակումը Լիբանանի վարչապետի պաշտոնում ցույցերի նոր ալիք Է առաջացրել Բեյրութում: Բողոքի շարժման ակտիվիստները հանրահավաք են անցկացնում սուննի քաղաքական գործչի տան առջեւ՝ քաղաքի մահմեդական մասի Թելեթ Հայաթ պերճաշուք թաղամասում: Դրա մասնակիցները պահանջում են խորհրդարանի արձակում եւ վաղաժամկետ ընտրություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բողոքի երիտասարդ մասնակիցները փակում Է փողոցները Վերդենի, Քոլայի, Թարիք Էլ Ջեդիդի, Քասքասի թաղամասերում, ինչպես նաեւ Հալդե արվարձանում:

«Ալ Մուսթաքբալ»-ի առաջնորդը՝ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը հրաժարվել Էր կաբինետի ղեկավարի պաշտոնին առաջադրվելուց, իր կողմնակիցներին հորդորել Է ձեռնպահ մնալ փողոցային ակցիաներից եւ ավտոմայրուղիներ փակելուց: Այնուամենայնիվ, մի շաք վայրերում կարգի պահապանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ:

Լիբանանի նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել Է նոր կառավարություն կազմել Բաաբդա պալատում խորհրդարանական խմբակցությունների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Դիաբի թեկնածությունը, որը 2011 – 2014 թվականներին զբաղեցրել Է կրթության նախարարի պաշտոնը, պաշտպանել են 128 պատգամավորներից 69-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]