Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը պետբյուջեով նախատեսվում է ուղղել շուրջ 449 մլրդ դրամ

Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը պետբյուջեով նախատեսվում է 
ուղղել շուրջ 449 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեով կառավարության պարտքի մարման ու սպասարկման համար 2020-ին նախատեսված է շուրջ 449 մլրդ դրամ, որից 281 մլրդը կուղղվի պարտքի մարմանը և 168 մլրդ դրամը՝ տոկոսավճարների վճարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կայունության վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը՝ 2020թ. փոխառությունների ծրագրի ներկայացմանը:

«Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկման նպատակով պետական բյուջեով նախատեսված է 2020-ին շուրջ 449 մլրդ դրամ, որից 281 մլրդը կուղղվի պարտքի մարմանը և 168 մլրդ դրամը՝ տոկոսավճարների վճարմանը: 449 մլրդ դրամից շուրջ 47 տոկոսը բաժին  ընկնում գանձապետական պետական պարտատոմսերին, 17 տոկոսը՝ եվրոպարտատոմսերին, իսկ արտաքին վարկերի մասնաբաժինը կազմում է շուրջ 37 տոկոս»,-ասաց Մարությանը:

Ակնկալվում է, որ 2020-ի վերջին կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կկազմի 5.2 տոկոս, իսկ ընդհանուր սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4 տոկոսը, ինչը կգտնվի 2019-ի մակարդակի վրա

Նրա խոսքով՝ իրականացված գործառույթների արդյունքում ակնկալվում է, որ 2020-ի տարեվերջին արտաքին վարկերի գծով պարտքի մնացորդը կկազմի շուրջ 4.4 մլրդ դոլար, որտեղ ամենախոշոր դիրքը կպահպանի Համաշխարհային բանկը՝ ընդհանուր պարտքի 40 տոկոսը, հաջորդը՝ Ասիական զարգացման բանկը, որի կշիռը կկազմի 19 տոկոս, այնուհետև Եվրասիական զարգացման բանկը՝ 7 տոկոս կշռով: Իսկ երկկողմանի վարկերի կշիռը կկազմի ընդհանուր առմամբ 24 տոկոս, որտեղ ամենամեծ կշիռն ունեն Ռուսաստանի Դաշնությունն ու KfW բանկը՝ համապատասխանաբար 9 և 6 տոկոս: Ակնկալվում է, որ 2020 թվականի իրականացված գործառնությունների արդյունքում գործող արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կկազմի շուրջ 940 մլն դոլարին համարժեք գումար, որտեղ մեծ մասը կունենա KfW բանկը՝ շուրջ 31 տոկոս, Ասիական բանկի կշիռը՝ շուրջ 22 տոկոս, Եվրասիական զարգացման բանկինը՝ 17 տոկոս և Համաշխարհային բանկի կշիռը՝ շուրջ 24 տոկոս:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ