Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղհասարակության զորացմանը և նրանց հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանն իր խոսքում ընդգծել է քաղաքացիական հասարակության առանձնահատուկ դերը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման հարցում՝ հորդորելով ներկաներին ակտիվ լինել նկատած հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:

«Ես շահագրգռված եմ քաղաքացիական հասարակության զորացմամբ և պատրաստակամ եմ ձեզ հնարավորինս աջակցելու այդ հարցում: Կայացած քաղհասարակությունը կարող է մեծապես նպաստել հանրությանը հուզող հարցերի վերհանմանն ու լուծմանը, պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանրային վերահսկողության իրականացմանը, դրանցով հանդերձ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ պատշաճ ուշադրության ապահովմանը: Լավ գիտակցելով, որ այսօր արցախյան հասարակական կազմակերպություններն առերեսվում են կարողությունների ու ռեսուրսների սղության խնդիրներին՝ ես հնարավոր միջոցները ձեռնարկում եմ դրանց աստիճանական կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, որոշակի դրական միտումներ կան և՛ պետական ու սփյուռքյան, և՛ միջազգային աջակցության ավելացման առումով, և հույս ունեմ, որ բոլորիս նախաձեռնողականության ու հետևողականության շնորհիվ կհաջողվի քաղհասարակության ինստիտուտը զորացնել»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Անմիջական միջավայրում զրույց-քննարկում է ծավալվել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման ու ռեսուրսների հայթայթման մեխանիզմների, ինչպես նաև մարդու իրավունքների կոնկրետ ոլորտներում առկա հիմնախնդիրների շուրջ: Մտքերի փոխանակման արդյունքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ամրապնդման շուրջ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ