Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է

Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտական առարկաների ուժեղացումը և դրանց ուսումնասիրումը մեր առաջնահերթությունն են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ինքնության հետ կապված հարցերը առաջնահերթություն են համարվում և դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր համատեքստում կա կանխավարկած, որ մեր երեխաները դպրոցում չպետք է պատմություն, գրականություն, հայոց լեզու սովորեն: «Հետո երբ մի կերպ ծանոթով մեր երեխաներին ընդունում ենք բուհ, այնտեղ պետք է արդեն զրո դասարանի կուրսն ինժեներական ֆակուլտետներում նորից կրկնենք: Չի կարող այդպիսի բան լինել: Այո, եկեք խոստովանենք, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում, և երբ նախորդ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ստուգելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, ամբողջ կրթական համակարգը աղմուկ հանեց: Որովհետև պետք է պարզվեր, որ մատյաններում առկա գնահատականները, գիտելիքները իրար հետ չեն բռնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]