1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում արձանագրվել է մշտական բնակության նպատակով ժամանումների որոշակի աճ

ՀՀ-ում արձանագրվել է մշտական բնակության նպատակով ժամանումների որոշակի աճ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին աշխարհում միգրանտների կտրուկ աճ է նկատվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ միջազգային միգրանտների թիվը 2019 թվականին կազմել է 272 միլիոն, ինչն աշխարհի բնակչության 3.5 տոկոսն է: Միգրանտներից 164 միլիոնն աշխատանքային միգրանտներ են:

«Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին եղել է 150 միլիոն միջազգային միգրանտ, ինչը աշխարհի բնակչության 2.8 տոկոսն է կազմել: Ասեմ, որ միգրանտների ծագման առումով առաջատար են Հնդկաստանը, Մեքսիկան, Չինաստանը, Մերձավոր Արևելքի երկրները»,- ասաց Իրինա Դավթյանը: Ամենամեծ միգրանտներ ընդունող երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան, Սաուդյան Արաբիան:  

2019 թվականին հաշվառված միգրանտների 52 տոկոսը տղամարդիկ են, 48 տոկոսը կանայք: Ընդհանուր միգրանտների 74 տոկոսն աշխատունակ տարիքի են:

Ինչ վերաբերում է հայաստանյան տվյալներին, ապա 2019 թվականի 9 ամիսների տվյալներով սահմանահատումների թվի բացասական մնացորդը կազմել է -9 հազար 857: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է -15 հազար 695: Տարվա վերջ դրական դինամիկա եղավ և այդ ցուցանիշը դարձավ +15 հազար 313: 2017 թվականի 9 ամսվա տվյալներով այդ ցուցանիշը եղել է -53 հազար 912, 2016 թվականին՝ 86 հազար 694:  

«Տեսնում ենք, որ այս տարվա վիճակագրական տվյալները բավական հուսադրող են, նկատվում է միգրացիոն հոսքերի նվազման միտում: Նկատվում է նաև վերադարձողների ոչ մեծ հոսք: Տարվա ավարտին վերջանական թվերը պարզ կլինեն»,-ասաց Իրինա Դավթյանը:

Իրինա Դավթյանը նկատեց, որ նվազել է նաև այն տնտեսությունների թիվը, որոնք ներառվել են միգրացիոն գործընթացներում: Եթե 2017 թվականին տնտեսությունների ներառվածությունը միգրացիոն գործընթացներում կազմել է 35.1 տոկոս, 2018 թվականին այդ թիվը կազմել է 26 տոկոս: Այդ նվազումը ավելի նշանակալի է եղել Երևանում՝ 24.4 տոկոսից հասնելով 13.6 տոկոսի: Ուսումնասիրությունները ցույց են տվել ՀՀ-ում արտաքին միգրացիայի կարևոր մասը շարունակում է մնալ աշխատանքային միգրացիան: Այն կազմել է մեկնումների մոտ 85 տոկոսը, վերադարձների՝ գրեթե 90 տոկոսը:

Մեկ այլ նվազման մասին: Եթե 2017 թվականին արտագնա աշխատանքն ապահովում էր երկրի բնակչության աշխատանքային զբաղվածության շուրջ 15 տոկոսը, ապա 2018 թվականին այն եղել է 10 տոկոսի սահմաններում:  

«Արձանագրվել է մշտական բնակության նպատակով ժամանումների որոշակի աճ՝ 6 հազար 800-ից դարձել է 9 հազար 600: Մյուս կողմից մշտական բնակչության նպատակով մեկնողների թվի նվազում է նկատվել՝ 63 հազարից դարձել է 33 հազար»,-նշեց Իրինա Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]